Մարաշլյանի տրանսֆերային արժեքը գրեթե կրկնապատկվել է (լուսանկար)

13 Հունիսի 2019 14:50
Մարաշլյանի տրանսֆերային արժեքը գրեթե կրկնապատկվել է (լուսանկար)

«Լոս Անջելես»-ի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը փայլուն մարզավիճակում է: 

Դա աննկատ չի մնացել Transfermarkt պորտալի դիտակետից: 

21-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը 7 ամսվա ընթացքում 4,50 միլիոն եվրոյից բարձրացել է՝ հասնելով 8 միլիոնի: 

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Մարաշլյանը մասնակցել է 16 խաղի, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

«Լոս Անջելես»-ը զբաղեցնում է ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի 1-ին հորիզոնականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: