Transfermarkt. Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի (լուսանկար)

13 Հունիսի 2019 14:01
Transfermarkt. Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի (լուսանկար)

«Պրոգրես Նիդերկորն»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի: 

Ինչպես տեղեկացնում է Transfermarkt պորտալը՝ 31-ամյա խաղացողը տեղափոխվել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ռասինգ» ակումբ: 

Հայաստանի հավաքականի հարձակվողը նոր ակումբում հանդես կգա այս տարվա հուլիսի 1-ից: 

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 175 հազար եվրո: Ըստ աղբյուրի՝ տրանսֆերն անվճար է կայացել: 

Կարապետյանն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի, դարձել 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ մրցաշրջանում «Ռասինգ»-ը զբաղեցրել է Լյուքսեմբուրգի առաջնության 6-րդ հորիզոնականը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: