Հայկական լեգեոն. Հարոյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալ»-ին դուրս գալ Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

15 Մայիսի 2019 21:57
Հայկական լեգեոն. Հարոյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալ»-ին դուրս գալ Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Ռուսաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրալ»-ը հյուրընկլավելիս ոչ-ոքի 2:2 խաղաց Տուլայի «Արսենալ»-ի հետ:

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ 58-րդ րոպեին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում(0:1, 2:2) «Ուրալ»-ը եզրափակչի ուղեգիր է նվաճում, որտեղ կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ:

«Արսենալ» - «Ուրալ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: