Հայկական լեգեոն. Բարսեղյանն իր դուբլով նպաստեց «Կայսար»-ի հաղթանակին (տեսանյութ)

12 Մայիսի 2019 18:05
Հայկական լեգեոն. Բարսեղյանն իր դուբլով նպաստեց «Կայսար»-ի հաղթանակին (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կայսար»-ը հյուրընկալեց մրցաշարային աղյուսակում իր հարևան «Տոբոլ»-ին: 

Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 

Հայազգի ֆուտբոլիստը 85-րդ րոպեին դուբլ է ձևակերպել իր հաշվին:

Նա փոխարինվել է 87-րդ րոպեին, իսկ նրա թիմը հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով: 

«Կայսար»-ը շրջանցեց «Տոբոլ»-ին և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

25-ամյա Բարսեղյանը ղազախական ակումբի կազմում խաղում է այս տարվանից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: