Հայկական լեգեոն. «Իսլոչ»-ը հաղթեց «Էներգետիկ»-ին, Աղեկյանը խաղավարտին մոտ փոխարինման մտավ

11 Մայիսի 2019 17:51
Հայկական լեգեոն. «Իսլոչ»-ը հաղթեց «Էներգետիկ»-ին, Աղեկյանը խաղավարտին մոտ փոխարինման մտավ

Բելառուսի առաջնության 7-րդ տուրում Գրիգոր Աղեկյանի «Իսլոչ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Էներգետիկ»-ին:

Տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Մեր ֆուտբոլիստն ընդգրկված էր իր թիմի հայտացուցակում, և խաղադաշտ դուրս եկավ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին միայն:

Այս տուրից հետո Մինսկը ներկայացնող «Իսլոչ»-ը 15 միավորով 2-րդ տեղում է:

«Իսլոչ» - «Էներգետիկ»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: