Հայկական լեգեոն. Ադամյանի գոլը «Յան Ռեգենսբուրգ»-ին չփրկեց պարտությունից

05 Մայիսի 2019 17:22
Հայկական լեգեոն. Ադամյանի գոլը «Յան Ռեգենսբուրգ»-ին չփրկեց պարտությունից

Երկրորդ Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը հանդիպեց «Էրցգեբիրրգե»-ի հետ: 

Հանդիպման 50-րդ րոպեից տանտերերը մնացել են 10 հոգով: Դրանից 2 րոպե անց հյուրերը գոլ են խփել: 

56-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հավասարեցրել է հաշիվը: Սակայն հետագայում «Էրցգեբիրրգե»-ն ևս երկու գոլ է խփել և հաղթել այս խաղում: 

Մեր ֆուտբոլիստը փոխարինվել է 70-րդ րոպեին: 

Նշենք, որ դա հայազգի ֆուտբոլիստի 13-րդ գոլն էրր մրցաշարում: Նա իր ակտիվում նաև 11 գոլային փոխանցում ունի: 

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուգ»-ը 45 միավորով 8-րդ տեղում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: