Հայկական լեգեոն. «Իսլոչ»-ը վստահ հաղթանակ տոնեց, Աղեկյանը մասնակցեց հանդիպմանը

27 Ապրիլի 2019 20:25
Հայկական լեգեոն. «Իսլոչ»-ը վստահ հաղթանակ տոնեց, Աղեկյանը մասնակցեց հանդիպմանը

Բելառուսի առաջնության 5-րդ տուրում «Իսլոչ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել «Գոմել»-ի նկատմամբ:

Տանտերերի կազմում ընդմիջումից հետո փոխարինման է դուրս եկել հայազգի հարձակվող Գրիգոր Աղեկյանը: 

Այս հաղթանակից հետո մեր ֆուտբոլիստի թիմը 12 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Աղեկյանը բացել էր իր գոլերի հաշիվը «Իսլոչ»-ի կազմում՝ գրավելով «Սլուցկ»-ի դարպասը:

«Իսլոչ» - «Գոմել»՝ 3:1

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: