Հայկական լեգեոն. «Յան Ռեգենսբուրգ»-ը պարտություն կրեց, Ադամյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, այլ լուրեր (տեսանյութ)

27 Ապրիլի 2019 16:56
Հայկական լեգեոն. «Յան Ռեգենսբուրգ»-ը պարտություն կրեց, Ադամյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, այլ լուրեր (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ հերթական հանդիպումներն են անցկացրել իրենց ակումբների կազմում:

Երկրորդ Բունդեսլիգայի 31-րդ տուրում Սարգիս Ադամյանի «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց «Սեյնթ Պաուլի»-ին: Չնայած նրան, որ հյուրերն առաջինը հաշվի մեջ առաջ անցան, այնուամենայնիվ, հետագայում 4 գոլ ընդունեցին և պարտվեցին ընդհանուր 3:4 հաշվով: 

Նշենք, որ մեր ֆուտբոլիստն ընդգկված էր մեկնարկային կազմում: Նա նախ դարձավ գոլային փոխանցման, իսկ խաղավարտին մոտ՝ նաև գոլի հեղինակ, ակայն դա չօգնեց իր թիմին խուսափել պարտությունից: Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուգ»-ը 45 միավորով 8-րդ տեղում է:

Մեկ այլ խաղում Կամո Հովհաննիսյանի «Ժետիսու»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ատիրաու»-ին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Մեր ֆուտբոլիստը խաղում էր հենց մեկնարկային րոպեներից և ամբողջական հանդիպում անցկացրեց: Այս տուրից հետո «Ժետիսու»-ն 11 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: