Հայկական լեգեոն. «Կայսար»-ը հաղթեց Կարագանդայի «Շախտյոր»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

27 Ապրիլի 2019 14:50
Հայկական լեգեոն. «Կայսար»-ը հաղթեց Կարագանդայի «Շախտյոր»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Կայսար»-ը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ և հաղթեց նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մբոմբոն, ով հաջողության հասավ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: 

Նշենք, որ մեր ֆուտբոլիստն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ խաղին:

Հավելենք, որ այս տուրից հետո Բարսեղյանի թիմը 11 միավորով 5-րդ տեղում է:

«Շախտյոր» Կ. - «Կայսար»՝ 0:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: