Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

23 Ապրիլի 2019 11:51
Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

INstat Index-ը կազմել է Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև «Կայսար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում «Կայսար»-ը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Օրդաբասի»-ի հետ: Մեր ֆուտբոլիստը մասնակցել էր ամբողջ խաղին և 63-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:

Այդ խաղում Բարսեղյանի վիճակագրությունն այսպիսին է եղել՝ 3 հարված դարպասին, 6 շրջանցում մրցակցին, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 87%:

Հավելենք, որ 6 տուրից հետո «Կայսար»-ը վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: