Հայկական լեգեոն. «Յան Ռեգենսբուրգ»-ը հաղթեց, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

21 Ապրիլի 2019 17:17
Հայկական լեգեոն. «Յան Ռեգենսբուրգ»-ը հաղթեց, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Երկրորդ Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը հյուրընկալեց «Մագդեբուրգ»-ին: 

Տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով: 

Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել «Յան Ռեգենսբուրգ»-ի ռմբարկու Մարկո Գրուտները: Հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

Ընդհանուր առմամբ 25-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 

Ադամյանի թիմն այս հաղթանակից հետո զբաղեցնում է երկրորդ Բունդեսլիգայի 7-րդ հորիզոնականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: