Հայկական լեգեոն. Բաբայանի գոլը «Հոբրո»-ին չօգնեց խուսափել պարտությունից (տեսանյութ)

14 Ապրիլի 2019 19:06
Հայկական լեգեոն. Բաբայանի գոլը «Հոբրո»-ին չօգնեց խուսափել պարտությունից (տեսանյութ)

Դանիայի առաջնության 29-րդ տուրում էդգար Բաբայանի «Հոբրո»-ն հյուրընկալեց «Ռանդերս»-ին:

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց հյուրերի խաղացող Կոպլինը: 7 րոպե անց հայազգի կիսապաշտպանը արագ արձագանքեց Պետերսենի փոխանցմանն ու մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը: Այնուամենայնիվ, մեր խաղացողի թիմը պարտություն կրեց այս խաղում: 90-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Ռոմերը:

Հավելենք, որ սա 23-ամյա խաղացողի 4-րդ գնդակն էր Դանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում:

«Հոբրո» - «Ռանդերս»՝ 1:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: