Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը ոչ-ոքի խաղաց «Արսենալ»-ի հետ, Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

13 Ապրիլի 2019 16:50
Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը ոչ-ոքի խաղաց «Արսենալ»-ի հետ, Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ուրալ»-ը հյուրընկալվել էր Տուլայի «Արսենալ»-ին: 

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Վարազդատ Հարոյանը: 

Հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Խաղը 0:0 է ավարտվել: 

Հատկանշական է, որ 76-րդ րոպեից Հարոյանը և թիմակիցները 10 հոգով են խաղացել, քանի որ կարմիր քարտ է ստացել Միխայիլ Մերկուլովը: 

«Ուրալ»-ն այժմ զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: 

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Հարոյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 11 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: