Հայկական լեգեոն. Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ապա հեռացվել է խաղադաշտից (տեսանյութ)

11 Ապրիլի 2019 14:01
Հայկական լեգեոն. Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ապա հեռացվել է խաղադաշտից (տեսանյութ)

«Կայսար»-ը Ղազախստանի գավաթի 1/8 եզրափակչում հանդիպել է «Ակադեմիա Օնտուստիկ»-ի հետ: 

Տիգարն Բարսեղյանը մեկնարկային րոպեներից խաղացել է և 31-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Սակայն հայազգի ֆուտբոլիստը հանդիպման 44-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից: 

Խաղի հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվ, իսկ լրացուցիչ ժամանակում «Կայսար»-ը առաջ է անցել հաշվի մեջ ու հաղթել՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: 

Ընթացիկ մրցաշրջանում Բարրսեղյանը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ «Կայսար»-ի կազմում նա հանդես է գալիս այս տարվա հունվար ամսից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: