Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը հաղթել է «Ենիսեյ»-ին, Սարկիսովը մասնակցել է հանդիպմանը, Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին

07 Ապրիլի 2019 17:29
Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը հաղթել է «Ենիսեյ»-ին, Սարկիսովը մասնակցել է հանդիպմանը, Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Ուրալ»-ը հյուրընկալել է «Ենիսեյ»-ին: 

Տանտերերը դիտարժան խաղում 3:2 հաշվով հաղթանակ են տարել, թեև «Ենիսեյ»-ը առաջին կեսում 2:0 հաշվով հաղթելիս է եղել:

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղացել է հարձակվող Արթուր Սարկիսովը, ով փոխարինվել է 58-րդ րոպեին: 

«Ուրալ»-ի կազմում պահեստայինների նստարանին է մնացել պաշտպան Վարազդատ Հարոյանը: 

Այժմ «Ուրալ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Ենիսեյ»-ը 12 միավորով 16-րդն է: 

Սարիկսովն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: Հարոյանը մասնակցած 15 խաղում աչքի է ընկել 1 անգամ:

«Ուրալ» - «Ենիսեյ»՝ 3:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: