Sports.kz. Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության՝ 2019 թվականի լավագույն տրանսֆերների տասնյակում

04 Ապրիլի 2019 12:14
Sports.kz. Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության՝ 2019 թվականի լավագույն տրանսֆերների տասնյակում

Sports.kz մարզական կայքը ներկայացրել է Ղազախստանի առաջնության՝ 2019 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գրանցված լավագույն տրանսֆերների տասնյակը, որտեղ ընդգրկվել է նաև «Կայսար»-ի նորեկ Տիգրան Բարսեղյանը:

Մեր ֆուտբոլիստի տրանսֆերը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը այս տարվա ձմռանն է «Վարդար»-ից տեղափոխվել ղազախական ակումբ:

Հավելենք, որ 3 տուրից հետո «Կայսար»-ը վաստակել է 3 միավոր և այժմ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: