Հարոյանը և ընկերները փորձել են կրկնել Մեսսիի՝ Pepsi-ի շշով հնարքը (տեսանյութ)

10 Փետրվարի 2019 22:10
Հարոյանը և ընկերները փորձել են կրկնել Մեսսիի՝ Pepsi-ի շշով հնարքը (տեսանյութ)

«Ուրալ»-ի ֆուտբոլիստներ Նիկոլայ Դիմիտրովը, Վարազդատ Հարոյանն ու Իլյա Ժիգուլյովը փորձել են կրկնել Մեսսիի՝ Pepsi-ի շշով հնարքը:

Եկատերինբուրգյան թիմի խաղացողները պարզեցրել են հնարքը, սակայն նույնիսկ այդ դեպքում բարդություններ են ծագել. և միայն Իլյա Ժիգուլյովը, մի քանի փորձերից հետո, կարողացել է կատարել այն:

«Կարծում էինք՝ սա մոնտաժ է. Մեսսին այդ ամենը իրականում կատարել է, հիմա սա կլինի Ժիգուլյովի գովազդը»,- կատակել է Դիմիտրովը:

Հիշեցնենք, որ Pepsi-ի շշով հնարք էր կատարել նաև «Լիվերպուլ»-ի հարձակվող Սալահը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: