Հայ ֆուտբոլիստն անհավանական ձևով է իրացրել 11-մետրանոցը (տեսանյութ)

08 Հոկտեմբերի 2018 14:35
Հայ ֆուտբոլիստն անհավանական ձևով է իրացրել 11-մետրանոցը (տեսանյութ)

«Բանանց»-ի նախկին ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը, ով ներկա պահին հանդես է գալիս Կազանի ուսանողական թիմի կազմում, 11-մետրանոցից անհավանական գոլի հեղինակ է դարձել:

Ռուսաստանի ազգային ուսանողական լիգայի հանդիպման ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստը սալտո կատարելով է իրացրել 11-մետրանոցը և չի վրիպել:

Նշենք, որ Ավդալյանի թիմը 4:0 հաշվով հաղթել է Չուվաշայի մանկավարժական համալսարանի թիմին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: