Ռուսլան Կորյանը հեռանում է «ԲՄԱ-Խաբարովսկ»-ից

15 Մայիսի 2018 17:10
Ռուսլան Կորյանը հեռանում է «ԲՄԱ-Խաբարովսկ»-ից

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը կլքի «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

«ԲՄԱ-Խաբարովսկ»-ը, որը Ռուսաստանի ավարտված առաջնությունում զբաղեցրեց վերջին հորիզոնականը և տեղափոխվեց ՖՆԼ, որոշել է չերկարաձգել պայմանագիրը թիմի 9 ֆուտբոլիստի հետ, որոնց թվում նաև Կորյանն է:

Հիշեցնենք, որ Կորյանը 2016 թվականից սկսած հանդես էր գալիս «ԲՄԱ-Խաբարովսկ»-ում: Այդ ընթացքում հայ հարձակվողը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման և խփել 12 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: