Մեդալից գոհ եմ, չնայած կարող էր ավելի լավ լինել. Հովհաննես Դավթյան

18 Սեպտեմբերի 2017 15:51
Մեդալից գոհ եմ, չնայած կարող էր ավելի լավ լինել. Հովհաննես Դավթյան

Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող չորս ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասել է, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավ լինել:

«Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում: Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ և հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին:

Ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից ևս մրցանակային տեղերի սպասումներ ունեի: Սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել: Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-ից 22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,- Հովհաննես Դավթյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Լուսանկարները՝ ՀԱՕԿ լրատվական կայքից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: