Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

14 Սեպտեմբերի 2017 14:30
Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 15-17-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոյիստի: Նրանք են՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Վահագն Չալյանը (81 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է: Մինչ այդ մեր թիմը երկու ուսումնամարզական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երեւանում:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 41 երկրի ավելի քան 400 մարզիկներ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: