Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը

18 Օգոստոսի 2017 13:54
Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Ֆերդինանդ Կարապետյանը: Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում մեր թիմին կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց 52 կգ քաշայինների պայքարին:

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: