Պատանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել աշխարհի առաջնությունում

14 Օգոստոսի 2017 19:00
Պատանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել աշխարհի առաջնությունում

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում կայացած ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Յուրի Իսրայելյանը (50 կգ քաշային կարգ) և Տիգրան Յաղուբյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) ու Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտերում հաղթել են, սակայն հաջորդում երկուսն էլ զիջել են մրցակիցներին:

«Արդյունքներից գոհ լինել չեմ կարող, քանի որ մեդալ չենք նվաճել: Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէր: Մենք այս տարի չէինք կարողացել միջազգային հավաքներ անցկացնել: Բացի այդ, Հայաստանի պատանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էին մասնակցում, ավելի լարված էին:

Մամիկոն Ավետիսյանն իր երկրորդ գոտեմարտում պարտվել  էր աշխարհի ապագա չեմպիոնին: Հետո մոլդովացի մարզիկը հարցազրույցի ընթացքում նշել էր, որ շատ բարդ գոտեմարտ է ունեցել հայ ձյուդոյիստի հետ»,-  նշել է հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: