Հայ ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

17 Հուլիսի 2017 17:26
Հայ ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հունգարիայի Պակս քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ձյուդոիստներ՝ Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ քաշային կարգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իսկ Էրիկ Հարությունյանը (55 կգ քաշային կարգ) բավարարվել է 5-րդ տեղով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: