Ձյուդոյի հավաքականը մասնակցեց «Մեծ սաղավարտի» հերթական խաղարկությանը

24 Մայիսի 2017 14:08
Ձյուդոյի հավաքականը մասնակցեց «Մեծ սաղավարտի» հերթական խաղարկությանը

Ձյուդոյի մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ, մասնակցեց Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Մեծ սաղավարտ» միջազգային վարկանիշային մրցաշարին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Մրցաշարին մասնակցում էին 36 երկրի 286 մարզիկ: Հավաքականի անդամ, 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը գրավեց 7-րդ տեղը և բարելավեց իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը:

73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն այս անգամ չկարողացավ շարունակել պայքարը` զիջելով մրցակցին հենց առաջին գոտեմարտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: