Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

15 Մայիսի 2017 13:47
Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացնող Անդրանիկ Չափարյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության 81 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Չափարյանը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է Սլովակիան ներկայացնող Մատուս Միլիչովսկուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել նաև Ֆերդինանդ Կարապետյանը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: