Ձյուդո. Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր

06 Մայիսի 2019 11:51
Ձյուդո. Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է Ռումինիայում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

40 կգ քաշային կարգում հանդես եկող Սուսաննա Ստեփանյանը դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 28 երկրի 563 մարզիկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: