Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը մեկ տարով որակազրկվել է սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

27 Հոկտեմբերի 2017 13:14
Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը մեկ տարով որակազրկվել է սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին որակազրկել է մեկ տարով: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի, բայց նա մասնակցեց այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Պետք է նաև թույլտվություն ստանալ ֆեդերացիայից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: