Հանդբոլ. Ֆրանսիան նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

30 Հունվարի 2017 10:08
Հանդբոլ. Ֆրանսիան նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Երեկ Փարիզում ավարտվեց հանդբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում մրցաշարի ֆավորիտ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Նորվեգիային և 6-րդ անգամ ճանաչվեց լավագույնն աշխարհում: Մինչ այս «եռագույնները» տիտղոսը նվաճել էին 1995, 2001, 2009, 2011 և 2015 թվականներին: Հաղթող թիմի դարպասապահ 40-ամյա Թիերի Օմեյերը դարձավ աշխարհի 5-ակի չեմպիոն: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց ֆրանսիացի Նիկոլա Կարաբատիչը:

Հանդբոլ. Փարիզ (Ֆրանսիա). Աշխարհի առաջնություն. Տղամարդիկ. Եզրափակիչ

Ֆրանսիա - Նորվեգիա — 33:26


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: