ՖԻՄԱ-ն՝ հանդբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն

05 Մայիսի 2017 18:05
ՖԻՄԱ-ն՝ հանդբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն

Երևանում ավարտվեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, որի արդյունքներով պարզ դարձան մրցակիցների անունները:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, այս տարի չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ն, 2-րդ տեղը զբաղեցրեց «Վանաձոր»-ը, 3-րդը` «Արցախ»-ը: 

Մրցումային վերջին օրը «Գորբունով» ՀԱ-ն կրկին տեխնիկական պարտություն կրեց խաղին չներկայանալու պատճառով: Ըստ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի առաջնության կանոնակարգի ` ՖԻՄԱ-ին գրանցվեց հաղթանակ 10-0 հաշվով:

Մյուս խաղերում ԲԿՄԱ-ն զիջեց ԵրՊԻ-ին՝ 24-37, իսկ «Արցախ»-ը պարտվեց «Վանաձոր»-ին` 28-36:

Ազգային առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների աշխարհի առաջնությանը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: