Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում

16 Սեպտեմբերի 2017 11:47
Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է  աշխարհի գավաթի խաղարկության փուլին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) և Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա ևս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։

Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է  անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական ծառայության


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: