Արթուր Դավթյանի և Հակոբ Սերոբյանի շնորհիվ կարողացա հանդես գալ եզրափակչում. Արթուր Թովմասյան

25 Օգոստոսի 2017 14:19
Արթուր Դավթյանի և Հակոբ Սերոբյանի շնորհիվ կարողացա հանդես գալ եզրափակչում. Արթուր Թովմասյան

Թաիլանդից Երևան է վերադարձել 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցած մարմնամարզության հավաքականը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել թիմակից Արթուր Դավթյանին և հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանին, որոնց շնորհիվ կարողացել է հանդես գալ եզրափակչում:

«Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Դավթյանը որոշեցին, որ եզրափակչում Արթուրին ես պետք է փոխարինեմ: Սա նշանակում է, որ ինձնից ակնկալիքներ ունեին: Ուրախ եմ, որ կարողացա արդարացնել նրանց հույսերը: Դժվար է լինել առաջին պահեստային, հետո հավաքվել և լավ հանդես գալ եզրափակչում: Ես ուշ երեկոյան իմացա, որ մասնակցելու եմ եզրափակչին, բայց երկու օր ժամանակ ունեի մարզվելու և հաղթանակին տրամադրվելու:

Եզրափակչում իմ լավագույն կատարումը չարեցի, բայց կա արդյունք՝ դժգոհ լինել չեմ կարող»,- Թովմասյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: