Հայաստանը Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությունում երեք մարմնամարզիկ կներկայացնի

19 Հուլիսի 2017 16:25
Հայաստանը Մոնրեալում կայանալիք աշխարհի առաջնությունում երեք մարմնամարզիկ կներկայացնի

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկները մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության փուլը, որից հետո Ֆրանսիայի և Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:

«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ ևս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը օգոստոսի 19-ից 30-ը Հայաստանը կներկայացնեն Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ասել է Հակոբ Սերոբյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: