Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում

19 Հուլիսի 2017 15:20
Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Մրցումներն անցկացվել են պատանիների (մինչև 18 տարեկան) և մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջև թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը` զիջելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին: Մեր երկրից մրցումներին մասնակցել է ընդամենը 9 մարզիկ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:

Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) և Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է 2-րդ տեղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: