Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր

08 Հոկտեմբերի 2019 12:25
Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Բազմամարտիկ Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ,  բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ, որոնց թվում Դավթյանը  9-րդն է։

Հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: