ՈւԽ. Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում

07 Հուլիսի 2019 17:17
ՈւԽ. Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում

Իտալիայի Նեապոլ քաղաքում շարունակում են ընթանալ 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանը:

Այսօր մեր երկիրն առաջին մեդալն է նվաճել: Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում՝ ստանալով 14․900 միավոր: 

Նշենք, որ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800 միավոր):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: