Եվրոպական խաղեր. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակչի ուղեգիր են նվաճել

27 Հունիսի 2019 22:01
Եվրոպական խաղեր. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակչի ուղեգիր են նվաճել

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի են դուրս եկել սպորտային մարմնամարզիկները։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցել է 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկել եզրափակիչ։

Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցել է 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։

Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։

Հավելենք, որ Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: