Շեցին-2019․ 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ

10 Ապրիլի 2019 23:28
Շեցին-2019․ 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ

Լեհաստանի Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայ մարմնամարզիկներից երզափակչի ուղեգիր են նվաճել Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ)։Վերջինս որակավորվել է 2-րդ հորիզոնականով, իսկ Թովմասյանը՝ 4-րդ։

Բազմամարտում Արթուր Դավթյանը 8-րդն էր։

Ցավոք, մեր մարմնամարզիկը հենացատկերի վարժության եզրափակչի ուղեգիր չվաճեց։ Նա ստացավ առաջին պահեստայինի կարգավիճակ։

Վաղը մրցահարթակը կտրամադրեն կանանց։

Ապրիլի 12-ին կկայանան բազմամարտի եզրափակիչները։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: