Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

24 Մարտի 2019 12:20
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին օրը Արթուր Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Նա հենացատկերի վարժությունում վաստակել է 15,058 միավոր և կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին  արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Վահագն Դավթյանը 3-րդն էր: Նժույգթափերի վարժությունում էլ Հարություն Մերդինյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Աշխարհի Գավաթի հերթական փուլին Հայաստանը ներկայացրին 4 մարմնամարզիկ։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: