Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Թովմասյանը դարձել է արծաթե, իսկ Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

22 Մարտի 2019 20:49
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Թովմասյանը դարձել է արծաթե, իսկ Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթը, որին մասնակցում են նաև մեր մարզիկները:

Օղակների վարժությունում մեր ներկայացուցիչները միանգամից 2 մեդալ են նվաճել: Արթուր Թովմասյանը 14.833 միավորով նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14.825 միավոր և դարձել բրոնզե մեդալակիր: 

Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Նշենք, որ վաղը՝ մարտի 23-ին, կկայանա հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: