Մարմնամարզիկները կմասնակցեն ВТБ գավաթի խաղարկությանը

11 Հոկտեմբերի 2017 22:08
Մարմնամարզիկները կմասնակցեն ВТБ գավաթի խաղարկությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վաղը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու ВТБ գավաթի խաղարկությանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծահասակներից թիմում ընդգրկել է Արթուր Թովմասյանին (օղակներ), Վիգեն Խաչատրյանին (բազմամարտ), իսկ պատանիներից՝ Ժորա Սմբատյանին, Գագիկ Խաչիկյանին և Էրիկ Բաղդասարյանին (բոլորը բազմամարտ):

Սերոբյանի խոսքով՝ բավականին ուժեղ մրցաշար է, որին մասնակցելու են 7-8 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: