Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

02 Հոկտեմբերի 2017 15:40
Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Այսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր թիմի կազմում տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) և Վահագն Դավթյանը (օղակներ):

Մրցումային առաջին օրը հայ մարմնամարզիկները հանդես կգան որակավորման փուլում:

Նախքան աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: