Երկու հայ ըմբիշ բանակայինների աշխարհի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ

22 Սեպտեմբերի 2017 16:47
Երկու հայ ըմբիշ բանակայինների աշխարհի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: 

Մեր երկիրը ներկայացնող ըմբիշներ Կարեն Ասլանյանը (66 կգ) և Արմեն Հակոբյանը (71 կգ) այսօր կպայաքարեն ոսկե մեդալի համար: Այս մասին հաղորդում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Բացի Ասլանյանից ու Հակոբյանից մրցաշարին մասնակցում են նաև Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ)։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: