ՀՀ նախագահն անկախության օրվա առթիվ պետական պարգևներ հանձնեց մի շարք մարզիկների

21 Սեպտեմբերի 2017 19:25
ՀՀ նախագահն անկախության օրվա առթիվ պետական պարգևներ հանձնեց մի շարք մարզիկների

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 26-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած անձանց:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Պարգևներից անմասն չմնաց նաև ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ով ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց Երախտագիտության մեդալով:

Լուսանկարը՝ president.am


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: