Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը

13 Սեպտեմբերի 2017 13:59
Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-23-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Մեր տղաները լավ մարզավիճակում են և պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք զինվորականների աշխարհի առաջնությանը, լավ արդյունքներ գրանցել։ Կարծում եմ՝ այս տարին ևս բացառություն չի լինի»,- ՀԱՕԿ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Բաբալարյանը։

Թիմի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ)։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: