Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պարգևատրել է Ռոման Ամոյանին

11 Սեպտեմբերի 2017 19:30
Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պարգևատրել է Ռոման Ամոյանին

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը արժանացել է հատուկ մրցանակի: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Ամոյանին պարգևատրել է սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար:

Անվանի մարզիկը պատվավոր հյուր էր Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: