Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էր. Գագիկ Խաչատրյան

11 Սեպտեմբերի 2017 18:20
Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էր. Գագիկ Խաչատրյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը գոհ է աշխարհի առաջնությունում իր սաների ցույց տված արդյունքից:

«Աշխարհի առաջնությանը մասնակցեցինք հինգ ըմբիշով և մեկ բրոնզե մեդալ ունեցանք: Այն նվաճեց Հայկ Ասատրյանը: Գոհ եմ նրանից, հիանալի գոտեմարտեր անցկացրեց: Երրորդ տեղի համար պայքարում Ասատրյանը հաղթեց շվեդ ըմբիշին, որին պարտվել էր Եվրոպայի առաջնությունում: Շատ համառ պայքար էր, բայց Հայկն իր մեջ ուժ գտավ և առավելության հասավ:

Շանթ Խաչատրյանն ու Սարգիս Թադևոսյանը երկուական հաղթանակ տարան: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեր տղաները պարտվեցին Եվրոպայի չեմպիոններին: Հույս ունեի, որ նրանք եզրափակիչ կմտնեն, իսկ մերոնք սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կունենան: Ցավոք չստացվեց:  Խաչատրյանն ու Թադևոսյանը լավ գոտեմարտեր անցկացրին, դժգոհ չեմ նրանցից:

Մյուս երկու ըմբիշները՝ Դավիթ Պողոսյանն ու Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից: Պողոսյանը հավասար պայքարում պարտվեց վրացի ըմբիշին, քանի որ մեր մրցակիցն էր վաստակել վերջին միավորը: Համբարձումյանն էլ հաղթում էր ադրբեջանցուն, սակայն չգիտեմ ինչ կատարվեց նրա հետ՝ մրցակիցը հնարք արեց ու հաղթեց»,- Գագիկ Խաչատրյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մարզիչը նաև նշել է, որ հոկտեմբերին նախատեսում են Վրաստանում մասնակցել միջազգային մրցաշարի, իսկ առաջիկա օրերին թիմը կհանգստանա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: