Հունահռոմեական ոճի ըմբշամարոտւմ վերադարձել է պարտերը, որը արգելվել էր կիրառել 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Միխայել Մամիաշվիլին, որը նաև Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է
«Ռուսաստանը ցանկանում էր, որպեսզի պարտեր դիրքը նորից վերադառնա հունահռոմեական ոճի ըմբշամարտ: Ի դեպ, մենք մեծամասնության ցանկությունն ենք հայտնել, որը բխում է ըմբշամարտի շահերից: Տեսեք, թե որքան եզրափակիչ Փարիզում ավարտվեց առանց տեխնիկական հնարքի և որոշ մարզիկներ չեմպիոն դարձան առանց տեխնիկական հնարքներ կատարելու: Սա է պատճառը, որ պարտերի վերադարձը իր հետ կբերի ըմբիշների ակտիվությանը գոտեմարտերի ընթացքում, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտին կվերադարձնի նախկին գեղեցկությունը»,- Մամիաշվիլիի խոսքերը մեջբերում է championat-ը՝ հղում անելով Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:
Նոր կանոնները կգործեն 2018 թվականի հունվարի 1-ից: Հունահռոմեական ըմբշամարտում քաշային կարգերը նույնպես փոփոխվել են: Նոր քաշային կարգերով ըմբիշները հանդես կգան Տոկիո 2020-ում: Տղաները հանդես կգան 60, 67, 77, 87, 97 և 130 կգ քաշային կարգերում, իսկ աղջիկները՝ 50, 53, 57, 62, 68 և 76 կգ-ում: