Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է. Արթուր Ալեքսանյան

23 Օգոստոսի 2017 19:23
Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից հաղթանակած վերադառնալուց հետո ասել է, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է և ինքը շարունակելու է համալրել իր չեմպիոնական հավաքածուն:

«Հաղթանակներից ես չեմ հագեցել և մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է: Նախկին կանոններով ըմբշամարտն ավելի դիտարժան էր, բայց ինչ կանոններ էլ ընդունեն, մենք պետք է ոսկու համար պայքարենք:

Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի համար: Շնորհավորում եմ ընկերոջս և հետագա հաջողություններ մաղթում: Իր տարիների աշխատանքով նա արժանի էր չեմպիոնական տիտղոսին: Ինչ վերաբերում է վրացի ըմբիշի հետ գոտեմարտին, գորգի վրա ամեն ինչ ասվեց: Ժամանակ քիչ էր մնում, բայց ես վստահ էի, որ կվերցնեմ որոշիչ միավորները»:

Աշխարհի չեմպիոնը խոսեց նաև երկրպագուների ցուցաբերած հրաշալի աջակցության մասին.

«Տրիբունայում ներկա գտնվողներից երևի կեսը հայեր էին: Նրանք ամբողջ հոգով երկրպագում էին մեզ և դա շատ էր ոգեշնչում»,- Արթուր Ալեքսանյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: