Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ. Լևոն Ջուլֆալակյան

23 Օգոստոսի 2017 19:00
Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզից այսօր վերադարձավ Երևան: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է ըմբիշների ցույց տված արդյունքները:

«Մասնակցությունը գերազանց էր՝ աշխարհի երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ եղան, որոնց վրա պետք է աշխատել:

Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ երևում էր: Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում և շատ մոտ էր լինում մեդալներին: Որոշեցինք, որ 80 կգ քաշային կարգում նրան փորձելն ավելի ճիշտ կլինի: Ու այդպես էլ եղավ:

Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հաջորդն էլ նրանն էր: Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի գոտեմարտից: Նրանից ես մեդալ էի սպասում: Նա արժանի էր և պատրաստ էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորումը ճիշտ չարեց: 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ երիտասարդ է, որին մասնակցության հնարավորություն էր տրվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը լավ մասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը տարիներ շարունակ փորձում ենք փոխել: Ցավոք, նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, հաջողություններ կունենա», - Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: